կարևոր
445 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-30 18:02

Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը միանձյնա առաջատար է

Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը միանձյնա առաջատար է

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը:

Չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթել է գերմանացի Նիկլաս Հուշչենբետին և վաստակել 4 միավոր:

Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը նույնպես հաղթել են, իսկ Հովհաննես Գաբուզյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:

Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա առաջատարն է, իսկ Հովհաննես Գաբուզյանն ու ևս 11 շախմատիստ 3.5-ական միավորով բաժանում են 2-13-րդ տեղը:

Մրցաշարին մասնակցում են 36 երկրի 180 շախմատիստ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ 

Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):