կարևոր
205 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-30 17:22

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. օգոստոսի 23-29-ը

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. օգոստոսի 23-29-ը

Հիդրօդերևույթաբանության և Մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. օգոստոսի 23-29-ը։

Սևանա լճի մակարդակը 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.63մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11 սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 13.477մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից օգոստոսի 29-ը ներառյալ՝ 191.758մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.847մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 29-ը ներառյալ՝ 135.527մլն. մ³։