կարևոր
1150 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-30 16:24

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին առ այն, որ Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, Չարչյանի պաշտպան Ալեքսանյանը նշեց, որ տեղեկությունը չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը՝ Չարչյանի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ։

Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել է քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։