27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվել։ Պատարագին մասնակցել են հոգևորականներ Թաթուլ Անուշյանը, Հովակիմ Սերոբյանը, Տրդատ Ուզունյանը, Անթակիայի եկեղեցիների հոգևոր հովիվ Ավետիս Թաբաշյանը, Շիրվան Մյուրյանը, Շահեն Օհանյանը և տարբեր նահանգներից եկած բազմաթիվ հյուրեր։
Պատրիարք Սահակ Մաշալյանը հայտարարել է, որ երջանիկ է ավելի քան մեկդարյա դադարից հետո եկեղեցին հավատացյալների համար վերաբացված տեսնել։ Շուրջ երեք ժամ տևած պատարագին մասնակցել է նաև «Լուսավորիչ» երգչախումբը։ Այսուհետ տեղի քրիստոնյաները կարող են եկեղեցում պատարագներ մատուցել, կատարել իրենց մկրտության արարողություններն ու պսակները։
Մալաթիայի Սուրբ Երրորդություն Հայ Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1878թ.-ին և ավարտվել 1893-ին: 1915-թ.ից եկեղեցին, որպես զորանոց եւ բանտ է գործածվել, երկար ժամանակ ավերակ մնացել։
Եկեղեցու վերանորոգման վերջին աշխատանքները մեկնարկել էին 2012 թվականին և տարբեր ուսումնասիրությունների, պետության հետ կապված հարցերի, ինչպես նաև ոչ բավարար բյուջեի պատճառով մինչ 2021 թ. չէին ավարտվել։ 2021 թ. եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, և եկեղեցին 106 տարի անց պատարագով կրկին իր դռները բացել է հավատացյալների առաջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունների որոշմամբ վերակառուցումից հետո եկեղեցին կծառայի նաև որպես մշակույթի կենտրոն։