կարևոր
211 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-30 15:47

Հրդեհ Էջմիածին քաղաքում

Հրդեհ Էջմիածին քաղաքում

Օգոստոսի 30-ին, ժամը 13։14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում այրվում է խոտ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են երկհարկանի շինության տանիքը (մոտ 50 քմ) և մոտակայքում կուտակած անասնակեր (մոտ 4 տ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մակուսացվել է ժամը 14։57-ին։