կարևոր
1039 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-30 12:49

ՖԻՖԱ-2022. սեպտեմբերի 2-ին Հայաստանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի հետ

ՖԻՖԱ-2022. սեպտեմբերի 2-ին Հայաստանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի հետ

2022 Աշխարհի առաջնության որակավորման փուլում սեպտեմբերի 2-ին Հաայստանի հավաքանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ Սկոպյե, Տոդոր Պրոեսկի մարզադաշտում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։

Թիմին արդեն Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։

Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Այսպիսով, մեր ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ» 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»