կարևոր
295 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-30 11:25

Արմեն Չարչյանի կալանքի սանկցիան ամբողջապես ապօրինի է․Նաիրա Զոհրաբյան

Արմեն Չարչյանի կալանքի սանկցիան ամբողջապես ապօրինի է․Նաիրա Զոհրաբյան

Արմեն Չարչյանի կալանքը հստակ խոշտանգում է։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը շարունակում է մնալ կալանքի տակ, եւ դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 1-ին։ Այսինքն, եւս մեկ ամիս բժիշկ Չարչյանը մնալու է կալանքի տակ։

Որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ՝ կրկին դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին, այդ թվում՝ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին, ներկայացնելով փաստեր, որոնք վկայում են, որ Արմեն Չարչյանի հանդեպ իրականացվում է հստակ քաղաքական հետապնդում։

Փաստն այն է, որ այն երկու հիմքերը, որով դատազախը առաջարկում էր կալանքի սանկցիա՝ երկուսն էլ այլեւս գոյություն չունեն։ Արմեն Չարչյանը արդեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն չէ, եւ երկրորդ հիմքը, որ ազատության մեջ լինելով նա կարող էր ազդել վկաների ցուցմունքների վրա, այդ հիմքը եւս այլեւս գոյություն չունի, քանզի բոլոր ցուցմունքներն արդեն տրված են։ Բացի դա, դատարանը նշել էր, որ այդ ցուցմունքները իր համար հիմք չեն լինելու։

Եւ ուստի, Արմեն Չարչյանի կալանքի սանկցիան ամբողջապես ապօրինի է՝ հաշվի առնելով նաեւ վերջինիս ԱԺ պատգամավոր լինելը։

Ուստի, առողջական լուրջ խնդիրներ ունեցող գործչին, հիմքերի իսպառ բացակայությամբ կալանքի տակ պահելը խոշտանգում է, եւ ես ակնկալում եմ, որ տեղի ունեցածին իր հստակ գնահատականը տա նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը»։