Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովները կազմակերպելու են նիստեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովից։
Ժամը 11:00-ին՝ 314 սենյակում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում կունենա ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին։
Ժամը 12:00-ին՝ 214 սենյակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը օրակարգում կունենա հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը:
Ժամը 11:00-ին՝
- 414 սենյակում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը , ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը
- 214 սենյակում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը օրակարգում կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն և ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգի հաստատումը
- 114 սենյակում, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կունենա Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության, հանձնաժողովի աշխատակարգի հաստատման, և քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի հաստատման օրակարգ։