կարևոր
493 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-30 09:17

Հրդեհ Գայ գյուղում

Հրդեհ Գայ գյուղում

Օգոստոսի 30-ին, ժամը 03:58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Գորկու 2-րդ փողոցի տներից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 80 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:35-ին, մարվել՝ 05:10-ին: Այրվել է խորդանոցի մոտ 50 քմ հատվածը և տնտեսական իրեր: