կարևոր
814 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-30 09:04

Այսօր օգոստոսի 30-ն է․1927 թ. այս օրը մահացել է Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանը

Այսօր օգոստոսի 30-ն է․1927 թ. այս օրը մահացել է Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանը

Օգոստոսի 30-ը տարվա 242-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 123 օր։

1918 թ. - կին հեղափոխական Ֆաննի Կապլանը մահափորձ կատարեց Վլադիմիր Լենինի վրա։

1922 թ. - Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Դումլու Փընարի մոտ հունական բանակը պարտություն կրեց։

1927 թ. - մահացել է Անդրանիկ Օզանյանը, հայ մեծանուն հայդուկապետ և զորահրամանատար, Ազգային հերոս (ծն. 1865 թ.)։

1940 թ. -տեղի ունեցավ ժամանակի ճանաչված կինոաստղեր Լոուրենս Օլիվիեի և Վիվիեն Լիի հարսանիքը։

1960 թ. - ծնվել է Բակո Սահակյանը, Արցախի նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից, Գեներալ-գնդապետ։

1991 թ. - Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը դուրս եկավ ԽՍՀՄ-ի կազմից։

1995 թ. - համարվում է Օպերա դիտարկիչի ստեղծման օր։

1999 թ. -մահացել է Քրիստափոր Իվանյանը, հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս «Ոսկե արծիվ» շքանշանակիր (ծն. 1920 թ.)։