կարևոր
604 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-29 22:44

Հրդեհ Քասախ գյուղում

Հրդեհ Քասախ գյուղում

Օգոստոսի 29-ին, ժամը 20։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում այրվում է երեք տան տանիք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ այրվում է ոչ բնակելի շինության տանիք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։10-ին, մարվել՝ 21։31-ին։ Այրվել է տանիքի (90 քմ) մոտ 60 քմ հատվածը։