կարևոր
1771 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-29 22:23

Ավտովթար Տավուշի մարզում․ կա զոհ և վիրավորներ

Ավտովթար Տավուշի մարզում․ կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 29-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը՝ երեխա, տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:   

Վիրավոր երեխաներից մեկը մահացել է:  

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: