կարևոր
3685 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-29 21:40

Ծովինար Խաչատրյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ

Ծովինար Խաչատրյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ

Ծովինար Խաչատրյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ծ. Խաչատրյանի 2021 թվականի օգոստոսի 26-ի դիմումը` կարգադրում եմ.

2021 թվականի օգոստոսի 26-ից Ծովինար Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար»,-ասված է կարգադրության մեջ։

Նշենք, որ Ծովինար Խաչատրյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Հասարակայնության հետ կապերի պաատսխանատուն է եղել:

Ինչպես նաև փաստաբանների պալատի մամլո քարտուղարը․ աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում։