23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» ընդունեց «Խետաֆեին» և հաղթեց 2:1 հաշվով:
«Բարսելոնան» խաղի հաշիվը բացեց արագ գոլի շնորհիվ: Երկրորդ րոպեին աչքի ընկավ իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն: 19-րդ րոպեին կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպան Սանդրո Ռամիրեսը խփեց հյուրերի պատասխան գոլը, բայց 11 րոպե անց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը դարձյալ առաջ մղեց «Բարսելոնային»: Ընդմիջումից հետո դարպասի գրավում չարձանագրվեց:
«Կամպ Նոու» ստադիոնում անցկացված հանդիպմանը ներկա էր 26543 հանդիսական:
«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 7-ի և 5 առաջատարի թվում է: «Խետաֆեն» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը:
Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր
«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 2:1
Սերխի Ռոբերտո, 2, Մեմֆիս Դեպայ, 30 – Սանդրո Ռամիրես, 19