կարևոր
391 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-29 20:07

Օպերատիվ իրավիճակը Հայաստանում

Օպերատիվ իրավիճակը Հայաստանում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից:
«Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 35, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 10, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4, թմրամիջոցի իրացման՝ 3, անձի առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության փորձի, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, արգելանքի կամ բռնագանձման տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու, ինքնավնասման և ծեծի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 3 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք»: