կարևոր
1552 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-29 19:01

Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ

Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի չորրորդ տուրի հանդիպմանը մեկնելուց առաջ,- hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը չարտերային ուղերթով Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե կմեկնի օգոստոսի 30-ի առավոտյան: Արտասահմանում հանդես եկող մի քանի խաղացողներ ազգային թիմին կմիանան Սկոպյեում:

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ: