կարևոր
1078 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-29 17:52

Քաղաքացին կոտրել է Հաղարծինի «Երազանքների ծառը»

Քաղաքացին կոտրել է Հաղարծինի «Երազանքների ծառը»

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է Հաղարծինում գտնվող 700 տարվա հնություն ունեցող ծառը կոտրվում այցելուներից մեկի անցնելու ժամանակ։ 

Նշենք, որ  հարյուրամյակների պատմություն ունեցող այս  ծառը ուխտատեղի էր համարվում:

Այն շատերին  հայտնի էր որպես «Երազանքների ծառ» անվանումով։

Հիշեցնենք, որ 2013թ․-ին Հաղարծինում գտնվող այս ծառը անփութության պատճառով վառվել էր։