կարևոր
544 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-29 18:15

Օգոստոսի 26-ից 28-ը գրանցվել է 4 ահազանգ հանրապետության տարածքում բռնկված հրդեհների վերաբերյալ

Օգոստոսի 26-ից 28-ը գրանցվել է  4 ահազանգ հանրապետության տարածքում բռնկված հրդեհների վերաբերյալ

Օգոստոսի 26-ից 28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Օհանավան, Վայոց ձորի մարզի Զառիթաափ  գյուղերում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 11 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: