կարևոր
619 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-29 16:42

Հայ Կաթողիկե եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ պատրիարք ընտրելու համար

Հայ Կաթողիկե եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ պատրիարք ընտրելու համար

Միջին Արևելքի տարբեր քաղաքների և աշխարհի տարբեր երկրների թեմերում ծառայություն իրականացնող Հայ Կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսները սեպտեմբերի 20-ից սկսած հրավիրված են Հռոմ՝ Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք ընտրելու համար, ով կփոխարինի մայիսի 25-ին մահկանացուն կնքած Գրիգոր Պետրոս պատրիարքին։  Այս մասին հայտնել է Հալեպի հայ կաթողիկների առաջնորդ և Տանն Կիլիկիո հայոց պատրիարքության թափուր աթոռի կառավարիչ Պետրոս Արքեպիսկոպոս Միրիաթյանը։

Հունիսի 22-ին հնարավոր չի եղել պատրիարք ընտրել, քանի որ թեկնածուներից որևէ մեկը չի կարողացել հավաքել ձայների երկու երրորդը, ինչպես նախատեսված է Արևելյան եկեղեցիների եկեղեցական կանոնադրության մեջ։

Հայ Կաթողիկե եպիսկոպոսները պետք է սեպտեմբերի 20-ից հավաքվեն Հռոմի Լևոնյան քահանայապետական վարժարանում, ուր սեպտեմբերի 22-ից պետք է սկսեն ընտրության նիստերը, որը նախագահելու է Արևելյան եկեղեցիների ժողովների կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանտրին։