12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարը, որի մեկնարկային 5 տուրից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
5 տուրում հայ գրոսմայստերը հաղթել է Լե Կուանգ Լիեմին (Վիետնամ), Էրիկ Հանսենին (Կանադա) ու Մաքսիմ Վաշյե-Լագրավին (Ֆրանսիա), ինչպես նաև ոչ ոքի է խաղացել Ալիրեզա Ֆիրուզայի (Ֆրանսիա) և Դանիել Նարոդիցկիի (ԱՄՆ) հետ:
5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 4 միավոր և կես միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող նորվեգացի Մագնուս Կարլսենից:
Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ: