Այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կ հատվածում՝ Սառնակունք գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Zafira և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորների մեջ երեխաներ կան: Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է: