24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է նորամուտը նշել ֆրանսիական ակումբի կազմում օգոստոսի 29-ին կայանալիք Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի «Ռեյմս»-ՊՍԺ խաղում։ Մեսին ՊՍԺ տեղափոխվելուց հետո առաջին անգամ ընդգրկված է թիմի հայտացուցակում։
ՊՍԺ-ի հայտացուցակում է նաև բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը նոր մեկնարկած մրցաշրջանում որևէ հանդիպման չէր մասնակցել։
Ֆրանսիական ակումբի հայտացուցակում ընդգրկվել է նաև ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Ռեյմս»-ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։
Հիշեցենենք, որ ավելի շուտ տեղեկացրել էինք Մեսիի ՊՍԺ տեղափոխվելու մասին։