կարևոր
1105 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-29 13:47

ՀՀ-ում ջերմաստիճանը կհասնի +38-ից +40 աստիճանի․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ-ում ջերմաստիճանը կհասնի +38-ից +40 աստիճանի․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում՝ 3-4 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: