կարևոր
604 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-29 13:08

Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ առաջատարների թվում

Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ առաջատարների թվում

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը առանց միավորների կորստի առաջատարների թվում են:

Երրորդ տուրում Հովհաննիսյանը սև ֆիգուրներով հաղթել է ուկրաինացի Վիտալի Սիվուկին, իսկ Գաբուզյանն ուժեղ է գտնվել գերմանացի Դանիել Ֆրիդմանից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:

Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 3-ական միավոր ու 6 առաջատարի թվում են:

Մրցաշարին մասնակցում են 36 երկրի 180 շախմատիստ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):