կարևոր
1180 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-29 12:06

Ավտովթար Կոտայքի մարզում․ կա զոհ

Ավտովթար Կոտայքի մարզում․ կա զոհ

Այսօր՝ օգոստոսի 29-ին` ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա  Աննա Մնացականյանը  իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով  Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Ա. Մնացականյանը տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:

Փաստի առթիվ նյութեր են պատրաստվում: