կարևոր
469 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-29 11:21

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք

Օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9086 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 530 099 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք:

Ունենք 329 առողջացած, 11 մահվան դեպք: