կարևոր
718 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-29 11:15

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Օգոստոսի 16-ից 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարահատվածը փակ է լինելու։

Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։