Օգոստոսի 28-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ, հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը: Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակազդող գործողություններով թշնամու կրակը լռեցվել է: