կարևոր
98674 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-28 20:23

Հայկական տեղանունների ադրբեջանական անուները տալով՝ Փաշինյանը փաստացի կատարել է Ալիեւի պահանջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը պնդում է՝ հայկական տեղանունների ադրբեջանական անունները տալով՝ Փաշինյանը փաստացի կատարել է Ալիեւի պահանջը:

Փաշինյանի հերթական քննադատված հայտարարությունը փորձում են արդարացնել թիմակիցները: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պարզաբանել է՝ Սյունքի Գորիս-Կապան հատվածի այն մասում, որտեղ նախօրեին փակել էին ադրբեջանցիները, իրենց տարածքն է, դրա համար էլ Փաշինյանը տվել է այդ բնակավայրերի ադրբեջանական անվանումները:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: