կարևոր
1588 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-28 19:38

«Բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի» կարգախոսն է առաջնորդում արցախցի փոքրիկ սկաուտներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վեցօրյա բանակումի արդյունքում արցախցի երեխաներն ապրել են սկաուտների կյանքով: Գիտելիք ձեռք բերելուց բացի, նրանք հմտացել են բնության գրկում ճիշտ կողմնորոշվելու հարցում: Դավիթը շատ լավ հիշում է բոլոր հանգույցներն իրենց անվանումներով:

Երեխաները խոստովանում են՝ չեն ցանկանում տուն վերադառնալ: Կարոտելու են անգամ՝ բանակավայրի խստացված առօրյան: Կարգ ու կանոնը բոլորի համար է: Փոքրիկ սկաուտները, վեց օր ապրելով զինվորական կարգապահությամբ, զինվել են գիտելիքով ու դարձել առավել ինքնուրույն: Այսօր նրանք դժվարությամբ են բաժանվում ընկերներից եւ խմբապետներից:

Աշխատանքը հավասար բաժանելու եւ կարգապահություն սահմանելու նպատակով երեխաները բաժանվել են խմբերի, որտեղ ամեն մեկն իր գործն ունի: Սկաուտական կարեւոր կարգախոսներից մեկը՝ «Բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի», առաջնորդել է երեխաներին: Նրանք դարձել են ավելի պատասխանատու միմյանց նկատմամբ:

Հայ մարմնակրթական ընդհանուր միության համահայաստանյան բանակումը ավարտվեց: Փոքրիկ սկաուտները վառ հիշողություններով վարադարձան Արցախ:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։