կարևոր
433 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-28 19:10

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Էրեբունի վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներում

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Էրեբունի վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Այսօր Տեսչական մարմնի մասնագետների թիրախում մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներն էին:

Դիտարկված խանութներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: