կարևոր
1477 դիտում, 11 ամիս առաջ - 2021-08-28 16:45

Տեսչական մարմինները մշտադիտարկել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի հասարակական տրանսպորտը

Տեսչական մարմինները մշտադիտարկել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի հասարակական տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում մշտադիտարկել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի հասարակական տրանպորտը:

Տեսչական մարմինները կանգառներում ու շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 125 տրանսպորտային միջոց: Դրա արդյունքում հայտնաբերված իրավախախումների համար կազմվել է 8 վարչական արձանագրություն: Իրավախախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկների բացակայությանը:

Դիտարկմանը զուգահեռ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները իրազեկման աշխատանք են տարել վարորդների և ուղևորների շրջանում:

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ուժեղացված հսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի: