կարևոր
1576 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-28 16:09

Մահացել է հայտնի իրավաբան Տարիել Բարսեղյանը

Մահացել է հայտնի իրավաբան Տարիել Բարսեղյանը

Կյանքից հեռացել է հայտնի իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Կարապետի Բարսեղյանը:

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին՝ Լորիս Մելիքով 20 հասցեում:

Կենսագրություն

Բարսեղյանը 1969-1989 թթ. աշխատել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, որպես դասախոս: 1989-2000 թթ. եղել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի վարիչ։ Այնուհետև 2000 թվականից նշանակվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։

1990-1998 թթ. եղել է ՀՀ Գերագույն դատարանի նախագահ։ 2008 թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել ՀՀ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ՝ հինգ տարի ժամկետով։

Երկար տարիներ հայկական հեռուստատեսությամբ հեղինակել և վարել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարը։