11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Ֆիզիկայի գիտավանում օգոստոսի 28-ին վիճաբանություն է առաջացել բնակիչների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ այն բանից հետո, երբ կառուցապատողը հեռացրել է այնտեղ կայանված մեքենաները:
Կառուցապատող ընկերության աշխատակիցները այս գործողությունը հիմնավորում են նրանով, որ մեքենաները կայանված են իրենց տարածքում: Այդտեղ իրենք պետք է շինարարություն իրականացնեն :
Ակցիայի մասնակիցներից Սեդա Գրիգորյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման են ենթարկել:
«Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկեցին,
Ոստիկանության ներկայությամբ ապօրինաբար հեռացնում են մեր մեքենաները»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն ավելի շատ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անվամբ, ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20-ին եւ 21-ին բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։ Բնակիչները հանդիպում էին ունեցել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ինչից հետո շինարարությունը երկու օրով դադարեցվել էր։