կարևոր
1099 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-28 16:00

Մարտակերտ մտած ադրբեջանցի զինծառայողի լրտեսության դեպքի առթիվ քրգործը վարույթ է ընդունվել․ Արցախի ՔԿ

Մարտակերտ մտած ադրբեջանցի զինծառայողի լրտեսության դեպքի առթիվ քրգործը վարույթ է ընդունվել․ Արցախի ՔԿ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող՝ Ջամիլ Բաբաևի կողմից ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի համար 12 տան անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքներ տալու և լրտեսության դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի, 350-րդ հոդվածի 1-ին մասի և 135-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը։

Ջամիլ Բաբաևը ձերբակալված է։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։