կարևոր
694 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-28 13:45

«Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է Կազանի «Ռուբինին»

«Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է Կազանի «Ռուբինին»

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է Կազանի «Ռուբինին»։ Գոլերի հեղինակ են դարձել Ալեքսեյ Իոնովն ու Ջոն Կորդոբան։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին։ «Կրասնոդար»-ը այժմ 9 միավորով 6-րդ տեղում է:

Նշենք, որ այսօր Սպերցյանը Երևանում կմիանա ՀՀ ազգային հավաքականին և կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին: