Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ երկրի մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
Զինծառայող Չինգիզ Հազիեւը, ինչպես պնդում է այդ երկրի ռազմական գերատեսչությունը, ինքնասպան է եղել ընտանեկան խնդիրների պատճառով այն զորամասում, որտեղ ծառայում էր, իսկ միջադեպի մանրամասներն ադրբեջանական կողմը չի հայտնում՝ պատճառաբանելով, թե էթիկայի կանոնները պահպանել է պետք:
Գերատեսչությունը նշում է, թե նման լուրերը խեղաթյուրում են իրականությունը և սպասարկում են հակառակորդի (խմբ.՝ հայերի) շահերը: