12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Միացյալ Նահանգներն անօդաչու թռչող սարքով թիրախային հարված է հասցրել Աֆղանստանի Նանգարհար նահանգին՝ սպանելով «Իսլամական պետություն» խմբավորման՝ այդ գործողության համար պատասխանատու զինյալին:
Հիշեցնենք, որ այդ խմբավորումն է իրականացրել ահաբեկչական գործողությունը, որը Քաբուլում 170 մարդու, այդ թվում՝ 13 ամերիկացի զինծառայողի կյանք է խլել:
Նշենք նաեւ, որ Միացյալ Նահանգները ծրագրում է դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից մինչեւ օգոստոսի 31-ը: