կարևոր
826 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-28 11:17

Գիշերը ադրբեջանցիները կրակ են բացել Կութ գյուղի ուղղությամբ

Գիշերը ադրբեջանցիները կրակ են բացել Կութ գյուղի ուղղությամբ

Ադրբեջանցիները երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22։20-23։00-ի սահմաններում, կրկին կրակ են բացել Կութ գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը:

Նա նշել է, որ գյուղը կրակոցներից վնաս չի կրել, տուժածներ չկան։

Համայնքապետի խոսքով՝ գիշերվա ընթացքում կրակոցներ չեն եղել, այս պահին էլ գյուղում իրավիճակը հարաբերական հանգիստ է։