կարևոր
1513 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-28 09:04

Այսօր օգոստոսի 28-ն է․ 1883 թ. այս օրը ժայթքեց Ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, կղզին ծածկվեց մոտ 30 կմ հաստությամբ լավայով

Այսօր օգոստոսի 28-ն է․ 1883 թ. այս օրը ժայթքեց Ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, կղզին ծածկվեց մոտ 30 կմ հաստությամբ լավայով

Օգոստոսի 28-ը տարվա 240-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 125 օր։

  • 430 թ. - մահացել է Օգոստինոս Երանելին, փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր։
  • 1565 թ. - հիմնադրվեց ԱՄՆ-ի ամենահին քաղաքը՝ Սենտ Օգուստինը, Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը։
  • 1733 թ. - Նեապոլում կայացավ Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերայի առաջնախաղը։
  • 1790 թ. - Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Սև ծովում տեղի ունեցավ ծովային մարտում ռուսական նավատորմը հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նկատմամբ։
  • 1883 թ. - ժայթքեց Ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով հրաբխի կղզին ծածկվեց մոտ 30 կմ հաստությամբ լավայով։
  • 1937 թ. - ստեղծվեց Տոյոտա ընկերությունը։
  • 1982 թ. - ծնվել է Կարո Փարիզյանը, ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ։
  • 2004 թ. - Սինգապուրում սկսվեց ֆիլատելիայի պատմության մեջ Նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը։