կարևոր
682 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-27 23:55

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։

Երևանում օգոստոսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կդիտվի +38, երեկոյան՝  +34 աստիճան տաքություն։