կարևոր
1381 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-27 23:06

Մանե Թանդիլյանն ավարտում է ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնավարումը

Մանե Թանդիլյանն ավարտում է ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնավարումը

Մանե Թանդիլյանը տեղեկացնում է, որ իր պաշտոնավարումը որպես Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար մոտենում է ավարտին։

«Սեպտեմբերի 1-ից իմ ծառայությունը Արցախին շարունակելու է «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, որի միջոցով Արցախում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, և առաջին հերթին, մեր գործընկերների ուղղակի և գործուն մասնակցությամբ, Արցախի Դահրավ գյուղի մոտ կառուցվում է 100 տուն ունեցող նոր բնակավայր, որտեղ կարող են կյանքը շարունակել տեղահանված մեր արցախցի հայրենակիցները»,-նշել է Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ նա 2020 թվականի դեկտեմբերի 2-ին է նշանակվել ԱՀ նախարարի պաշտոնում:

Այս տարվա մայիսին ՀՀ նախկին սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ հիմնել են «Ապրելու Արցախ» հիմանդրամը։

Նշենք, որ Թանդիլյանը նախքան Արցախում նախարար նշանակվելը 2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Այնուհետև եղել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, կուսակցության փոխնախագահ։ Մանդատից հրաժարվել է 2020-ի օգոստոսի 14-ին։