Օգոստոսի 26-ին` ժամը 06։00-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 52 փրկարար ծառայող։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:
Հրդեհը մարվել է ժամը 23։45-ին։ Այրվել են մոտ 3 հա բուսածածկույթ և մոտ 20 ծառ։
Իրականացվող հետհանգեցման աշխատանքներին մասնակցել են 25 հրշեջ-փրկարար։
Տեղում հերթապահություն են իրականացնում 19 հրշեջ-փրկարար։
Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։