«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձի մասին։ Բուժզննումից, վիզայի տրամադրումից հետո 36-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Մանչեսթեր։
Պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Նա տարեկան կվաստակի 25 մլն եվրո:
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009-ին, 292 խաղում խփել է 118 գոլ։ Հասցրել է 4 տարի խաղալ Ուլե-Գունար Սուլշերի հետ։ 48-ամյա նորվեգացին այժմ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչն է։
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ նա դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։