կարևոր
2506 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-27 21:03

ՀՀ մուտք գործելիս մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ, պատվաստման սերտիֆիկատ չեն ներկայացնի

ՀՀ մուտք գործելիս մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ, պատվաստման սերտիֆիկատ չեն ներկայացնի

Փոփոխության է կատարվել կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

«Այսուհետ՝ ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 6 տարեկան երեխաները:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Փոփոխությունների մանրամասները՝ այստեղ»։