կարևոր
1738 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-27 20:48

Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 90-ի

Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 90-ի

Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ նախօրեին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 90-ի, ավելի քան 150 մարդ վիրավոր է: Զոհերի մեծ մասը Աֆղանստանի խաղաղ բնակիչներ են, 13-ը՝ ԱՄՆ զինված ուժերի ծառայողներ:

2 մահապարտ ահաբեկիչներ ռումբեր էին պայթեցրել օդանավակայանի այն հատվածում, որտեղ տեղակայված են ամերիկյան եւ բրիտանական ուժերը, եւ հավաքված են երկրից փախչել ցանկացող աֆղանցիները:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են Աֆղանստանում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները, որոնք թալիբներին թշնամի են համարում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է վրեժ լուծել ահաբեկիչներից: