կարևոր
2275 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-27 20:31

ԱԺ իշխանական պատգամավորների ցանկն է. նրանք են առանձնակի եռանդով ցույց տալիս բռնությունից զերծ հասարակություն կառուցելու օրինակը

ԱԺ իշխանական պատգամավորների ցանկն է. նրանք են առանձնակի եռանդով ցույց տալիս բռնությունից զերծ հասարակություն կառուցելու օրինակը

ԱԺ այն պատգամավորների ցանկն է, որոնք առանձնակի եռանդով էին կառուցում բռնությունից զերծ հասարակություն։ Ազգային ժողովի նիստ, 25-ը օգոստոսի 2021թ.

  • Վահագն Ալեքսանյան - 1 անգամ ոտքով հարվածում է Վահե Հակոբյանին և 2 անգամ ձեռքով՝ Գեղամ Նազարյանին,
  • Վահե Ղալումյան - առնվազն 2 անգամ ձեռքով և առնվազն մեկ անգամ ծնկով հարվածում է Վահե Հակոբյանին,
  • Նարեկ Գրիգորյան - առնվազն 1 անգամ ոտքով և առնվազն 2 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,
  • Հայկ Սարգսյան - 1 անգամ ձեռքով հարվածում է Վահե Հակոբյանին, առնվազն 3 անգամ ձեռքով՝ Գեղամ Մանուկյանին,
  • Արթուր Հովհաննիսյան - առնվազն 2 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,
  • Հայկ Ցիրունյան - առնվազն 5 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,
  • Կարեն Համբարձումյան - 1 անգամ ձեռքով և առնվազն 2 անգամ ոտքով հարվածում է Վահե Հակոբյանին,
  • Նարեկ Բաբայան - առնվազն 5 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին և առնվազն 1 անգամ ոտքով՝ Վահե Հակոբյանին,
  • Հակոբ Ասլանյան - առնվազն 1 անգամ ձեռքով հարվածում է Գեղամ Նազարյանին։

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ այս անձանց՝ թվարկված հանցավոր գործողություններն ապացուցող նյութերն ուղարկել են դատախազություն և ՀՔԾ:

«Հասարակությունում բռնության ու «գողական» բարքերի հետագա հնարավոր աճի պատասխանատուն այս ՔՊ-ականներն են՝ անվտանգության աշխատակիցներին չմիջամտելու հրահանգներ տված իրենց կազմակերպիչների հետ միասին:

Հ.Գ. Իրավապահներից նաև պահանջելու ենք պարզել, թե ինչու՞ անվտանգության աշխատակիցները Սեյրան Օհանյանի՝ շիշ նետելուց 7 վարկյան հետո արդեն մտան դահլիճ, իսկ Վահագն Ալեքսանյանի՝ ոտքով հարվածից միմիայն 54 վարկյան հետո (ընդորում, 28-րդ վարկյանին մտան, տեսան, թե ով է «վերխ» ու դուրս եկան, որ մի 25 վարկյան էլ շարունակվի)»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ քպ-ական պատգամավորներն, ընդգծված դիտավորությամբ, ռեպլիկներով սադրեցին, ապա հարձակվեցին Վահե Հակոբյանի վրա: Այնուհետ, առանձին խմբերով ՔՊ-ականները, տարբեր թիրախներ ընտրելով, հարձակվեցին ընդդիմադիր խմբակցության մյուս պատգամավորների վրա: ՊՊԾ աշխատակիցները բավականին ուշ միջամտեցին, ավելին, նրանք իրենց անմիջական աշխատանքը չարեցին՝ Փաշինյանը մնացել էր նիստերի դահլիճում և հեռվից դիտում էր տեսարանը: