18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ ադրբեջանցիները բետոնապատ զիգզագաձև հենակետեր են տեղադրել ճանապարհի որոշ հատվածներում, որպեսզի արագընթաց երթևեկությունը կանխվի, ինչպես ժամանկին կոչ էր անում ՀՀ ԱԱԾ-ն:
Նախնական տեղեկություններով, առայժմ ճանապարհն անցանելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Բեռնատարների երթևեկի կազմակերպումը դեռ հարցականի տակ է:
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Ճանապարհն ամբողջությամբ բացվել է, բայց Որոտան և Նոր Առաջաձոր բնակավայրերի հատվածում՝ ճանապարհի մեջտեղում, ռուս և ադրբեջանցի սահմանապահ ուժերի համատեղ անցակետ է տեղակայվել: Հայ սահմանապահները, հավանաբար հարևանությամբ են գտնվելու»,- նշեց համայնքապետը:
Փարսյանը նշեց, որ ռուս-ադրբեջանական անցակետը, հավանաբար, մշտական է լինելու:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26-ին թշնամու զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները, 3 օր է բանակցություններն էին ընթանում։