կարևոր
10981 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-27 19:50

Որոտան և Առաջասար համայնքները թուրքական տեղանուններով կոչելը հերթական կապիտուլյացիայի բարձրաձայն պատրաստակամությունն է. Լիլիթ Գալստյան

Որոտան և Առաջասար համայնքները թուրքական տեղանուններով կոչելը հերթական կապիտուլյացիայի բարձրաձայն պատրաստակամությունն է. Լիլիթ Գալստյան

Լսեք այս ազգակործան տրոյական ձիուն։ «Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան և և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», - ասել է սա կառավարության նիստում և Որոտան և Առաջասար համայնքները թուրքական՝ Էյվազլի և Չարզամի տեղանուններով կոչել։ Սա հերթական կապիտուլյացիայի բարձրաձայն պատրաստակամությունն է՝ ուղղված Էրդողանին ու Թուրքիային։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Մեր նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիա չի եղել, մենք երկիր չենք կորցրել, մեր հինգ հազար երեխեքը թուրքական բայրաքդարների մսաղացում չեն հայտնվել, անհայտ կորածներ չունենք, ոչ էլ գերիներ, ոչ միայն

Շուշին, Հադրութն էլ էր դժգույն ու դժբախտ․․․․

Իսկ մեր երեխեքի աճյունները դեռ չեն հանգչել հողում։

Դուք հասկանո՞ւմ եք սրբապղծության և ուրացումի մակարդակը։ Նա չդադարեցրեց պատերազմը հոկտեմբերի 19-ին․ Մեր երեխեքին շարունակեց տանել կառափնարան, որ հիմնավորի «խաղաղության», իսկ իրականում մեր հայրենիքի հանձնման հանձնառությունը։

Հիմա հասկացա"ք, թե ինչու էր երկու օր առաջ Աժ-ում ծեծուջարդ կազմակերպել ու ճիզվիտական հանդարտությամբ վայելում տեսարանը։

Այդ ճիվաղների բռուբցքների տակ ընդդիմադիրներ չէին, նրանք փորձում էին լռեցնել ազգային միտքը, պայքարի ոգին ու հայրենապաշտությունը։

Հիմա հասկացա՞ք, թե ինչու է Սյունիքի համայնքապետերին ձերբակակել․․․․

Անհայրենիք ճիվաղներ․․․

Հայաստանի Հանրապետություն, տարածքային ամբողջականություն, անկախություն․․ ․

P.S. հիշեցի՝ հովիկ ազասարյանը երկու օր առաջ ասում էր, ինչ իրավունքով եք էրդողանին միջազգային հանցագործ անվանել․․․ ոչ մի պատահական բան․․․»,-նշել է պատգամավորը։