Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականութուն դարձնում պանթուրքիստական գաղափարը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։
«Բանակցում ենք
«Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք:
Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն բանակցում ենք:
Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք:
Քաղաքացիական անձ թե զինվորական են առեւանգում, գերեվարում՝ բանակցում ենք:
Մարդկանց ունեցվածքը, ինչքը խլում, տանում են՝ բանակցում ենք:
Փակել են Իրան-Հայասատան միջպետական ճանապարհը՝ բանակցում ենք:
Շրջափակման մեջ են հայտնվել հայկական գյուղերը՝ բանակցում ենք:
Սեւանն ու Երեւանն են ուզում… բանակցելո՞ւ ենք:
Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականութուն դարձնում պանթուրքիստական գաղափարը»,- նշվում է հայտարարության մեջ։